Արտшկարգ իրшվիճակ Երևшնի կենտրnնում. մինչ քшղաքապետարանի ու վարչшկան շրջшնի պшտասխանատուները գլխի կընկնեն՝ օպերшտիվ գործեցին միшյն փրկարшրներն ու ճանшպարհային ոստիկшնները. ՖՈSՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում : Ժամը 14 00-ի սահմաններում Երևանի Կոնյակի գործարանի հարևանությամբ մի քանի հսկայական քարեր անձրևաջրերի պատճառով գլորվել և ընկել են գլխավոր ճանապարահի վրա: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և քարերի փլուզման ժամանակ ավտոմեքենաներ չեն անցել, հակառակ դեպքում հնարավոր է այլ հետևանքներ առաջանային: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր չսպասելով Երևանի քաղաքապետարանի ու կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաների ժամանումը, իրենց ուժերով նախ վտանգավոր քարերը գլորեցին ցած, որից հետո երթևեկելի գոտուց մասամբ հեռացրեցին: Մնում է Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները սրտացավ մոտենան խնդրին ու Կոնյակի գործարանի պատասխանատուների հետ խնդիրը կարճ ժամանակում վերացնեն, հակառակ դեպքում կա վտանգ, որ տեղի կունենա քարաթափում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



Աղբյուրը՝ http://shamshyan.com/hy/article/2018/11/30/1111518/

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*