Հրшչյա Հшկոբյանը պատшսխանում է Արմեն Աշոտյшնի մեղшդրանքներին

«Ես տեղյակ չեմ երթուղային տաքսիի վրա փակցված իմ նախընտրական պաստառից, միգուցե ինչ-որ մեկը փորձել է արջի ծառայություն մատուցել»,- Shabat.am –ի հետ զրույցում ասաց «Իմ քալը» դաշինքի պատգամավորի թեկնածու, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը: Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է գտնել պաստառը փակցնողին և պատասխանատվության ենթարկել, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Եթե դա օրենքի խախտում է և պատասխանատվության ենթարկելու կարիք կա, միանշանակ կփորձեմ գտնել, զգուշացնել, որ վերացնեն դա»: Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը լուսանկար է հրապարակել, որում երևում է Հրաչյա Հակոբյանի նախընտրական պաստառը՝ երթուղային տաքսիի ետևի ապակուն փակցված: Աշոտյանը լուսանկարների գրառմանը կից ներկայացրել է ընտրական օրենսգրքի հոդվածներից մեկը, որի համաձայն վերոնշյալ երևույթը համարվում է ընտրախախտում:
ֆոտո11.jpgֆոտո21.jpg
Աղբյուրը՝ https://shabat.am/am/article/195434/Hrachya-Hakobyany-pataskhanum-e-Armen

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*