SԵՍԱՆՅՈՒԹ. «Կիuաբաց լուuամուտների» հյnւրին մաhացու վրшերթին են ենթшրկել և փшխել. ինչ են պատմnւմ hարազատները

Վարդենիսի բնակչուհի Արմենուհի Զորաբյանը ArmLur.am-ին պատմել է իր ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որի մանրամասները իրավապահների անգործության պատճառով իրենց հասանելի չեն արդեն ավելի քան կես տարի: Այսպես, մեր զրուցակիցը ներկայացրել է, որ ընթացիկ տարվա մարտի 7-ին իր եղբայրը` Վարդան Զոհրաբյանը, վրաերթի է ենթարկվել և մահացել: Վրաերթի ենթարկած անձը փախել է դեպքի վայրից` թողնելով տուժածին գետնին ընկած վիճակում: Ըստ Արմենուհի Զոհրաբյանի` իրենց դեռևս չհաստատված տեղեկություններ են հասել, որ վրաերթի ենթարկողը պաշտոնատար հայտնի անձ է, ինչն էլ իրավապահներին կաշկանդում է օբյեկտիվ քննություն իրականացնել: Թե ում մասին է խոսքը, մեր զրուցակիցը չմանրամասնեց` նշելով միայն, որ անցել են ամիսներ, սակայն եղբոր մահվան դեպքի մանրամասները հայտնի չեն:

Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդանը մի առիթով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հյուրն է եղել:

Աղբյուրը՝ https://armlur.am/860542/?fbclid=IwAR0lWkM2wdhNxqLPWGFSeoMbzGhGlUTvDN-6STvvrP7eBN_dp1IncCXphx0

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*